ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել են մոտակա ամիսներին Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

01:46 • 02.05.17

ԱՄՆ Պետքարտուղարությունը երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է առաջիկա ամիսներին Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին, փոխանցում է RT գործակալությունը։

«Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած վերջին  դեպքերը ցույց են տվել, որ Իսլամական պետությունը , «Ալ Քաիդան» ու դրանց հետ կապված խմբավորումները հնարավորություն ունեն ծրագրել ու իրականացնել ահաբեկչական հարձակումներ Եվրոպայում»,- նշվում է հաղորդագրության մեջ, - «Այս նախազգուշացումը սպառվում է 2017-ի սեպտեմբերի 1-ին»:

Պետքարտուղարությունը նաև հիշեցնում է, որ «ահաբեկիչներին համակրող» կամ «ինքնաարմատականացված ծայրահեղականները» կարող են հարձակում կազմակերպել անգամ առանց որևէ նախազգուշացման։