Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Կիմ Չեն Ինի հետ

04:27 • 02.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե հարմար լիներ նրա հետ հանդիպել, ես կհանդիպեի»,- ասել է Սպիտակ Տան առաջնորդը Bloomberg-ին տված հարցազրույցում:


Այնուհետև Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ նման հանդիպման համար առայժմ չկան պայմաններ, և եթե ԿԺԴՀ-ն շարունակի իր ներկայիս վարքը, ապա չեն էլ ստեղծվի համապատասխան պայմաններ: