Վենեսուելայի ընդդիմությունը հայտարարել է երկրում «Պետական հեղաշրջման» մասին
Վենեսուելայի ընդդիմությունը դիմել է միջազգային հանրությանը երկրում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից «պետական հեղաշրջման» ֆոնի վրա, երկուշաբթի օրը հայտարարել է ընդդիմադիր ուժերի առաջնորդ, Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, նախագահ Մադուրոն հայտարարել էր բաղկացուցիչ հավաքների: Ըստ Վենեսուելայի սահմանադրության՝ իշխանության աղբյուրը երկրում Վենեսուելայի ժողովուրդն է, որի իշխանությունը կարող է իրականացվել ազգային ժողովի գումարման միջոցով, փոխելով քաղաքական համակարգը, ստեղծելով նոր կարգ և կազմելով նոր սահմանադրություն: Սպասվում է, որ երեքշաբթի օրը Վենեսուելայի կառավարությունը հանդես կգա գումարման մասին փաստաթղթով և կբացատրի դրա մանրամասները:
«Մենք աշխարհի ժողովրդավարական կառավարությունների և միջազգային հասարակական կարծիքի ուշադրություն ենք հրավիրում այն բանի վրա, որ Մադուրոն հեղաշրջում է իրականացնում և խորացնում երկրի լուրջ ճգնաժամը», - գրել է Twitter-ի իր միկրոբլոգում Կապրիլեսը:










