Տավուշում ականի պայթյունից զինվորական է վիրավորվել, վիճակն այս պահին ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով զինվորական է վիրավորվել. Այս մասին տեղեկությունը քիչ առաջ Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ականից վիրավորված զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակն այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում։
«Դեպքն այսօր է տեղի է ունեցել, այս պահին հոսպիտալում է»,– ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:










