Ամերիկացի լուսանկարչուհին լուսանկարել է իր մահվան պատճառ դարձած պայթյունն Աֆղանստանում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի զինված ուժերի Military Review ամսագիրը երկու լուսանկար է հրապարակել, որոնցում ցուցադրվում է ականանետի փողի անսպասելի պայթյունի պահն Աֆղանստանի Լագման նահանգի զինծառայողների զորավարժությունների ժամանակ:
BBC News-ի հաղորդմամբ՝ 2013 թվականի հուլիսի երկուսին որոտացած պայթյունի հետևանքով մահացել է Աֆղանստանի բանակի չորս զինվոր և 22-ամյա ամերիկացի ռազմական լուսանկարիչ Հիլդա Քլեյտոնը: Լուսանկարներից մեկի հեղինակը Քլեյտոնն է, իսկ մյուս լուսանկարն արել է նրա աշակերտը՝ աֆղանցի ռազմական ֆոտոթղթակիցը:
Նշվում է, որ լուսանկարները հրապարակելու մասին որոշումը կայացվել է քննարկումից հետո:
«Քլեյտոնի մահը խորհրդանշում է՝ ինչպես են կին զինվորները զորավարժությունների ժամանակ գնալով ավելի հաճախ հայտնվում վտանգավոր իրավիճակներում՝ իրենց տղամարդ գործընկերների հետ հավասար», - գրել է Military Review-ը:
Քլեյտոնի արած լուսանկարը
Այս լուսանկարի հեղինակն աֆղանցի զինվոր է, որին Քլեյտոնը ֆոտոլրագրության դասեր է տվել












