Մադրիդի մոտակա քիմիական գործարանում է պայթյուն է որոտացել

19:08 • 04.05.17

Մադրիդի մոտակայքում գտնվող Requimsa քիմիական ընկերության գործարանում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացնում է իսպանական El Mundo-ն, միջադեպի հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել: Միջադեպը տեղի է ունեցել Արգանդա դել Ռեյ քաղաքի արդյունաբերական շրջանում, որը հանդիսանում է Իսպանիայի մայրաքաղաքի արվարձանը:

Դեպքի վայրում հատուկ ծառայություններ են աշխատում: Ներկա պահին փրկարարները մի քանի ուսումնական կենտրոններ են տարհանել, որոնք գտնվում են ձեռնարկության շրջանում:  

Տեսանյութը՝այստեղ: