Երևանում միկրոավտոբուսի կտրուկ մանևրելու հետևանքով 71-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և բուժօգնության դիմել հիվանդանոց

12:49 • 04.05.17

Մայիսի 2-ին, ժամը 9.30-ին, Երևանի Այվազովսկու և Ավանեսովի փողոցների խաչմերուկում՝ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ մանևրելու հետևանքով, 71-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։  Ուղևորուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: