Կոլումբիայում կինը կերել է 9.000 դոլար, որպեսզի գումարը չկիսի նախկին ամուսնու հետ
Կոլումբիայի 28-ամյա բնակչուհին կերել է 9.000 դոլարի 100 դոլարանոց թղթադրամ, որպեսզի գումարը չկիսի նախկին քաղաքացիական ամուսնու հետ:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Սանտանդեր շրջանի դատախազությունը:
Դատախազության տվյալներով՝ երիտասարդ կինը բաժանվել է սիրեցյալից ու որոշել ապրելու տեղափոխվել Պանամա: Եվ որպեսզի ստիպված չլինի ընկերոջ հետ կիսել համատեղ կյանքի ընթացքում հավաքած գումարը, որոշել է փողերն ուտել:
Արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ բժիշկները նրա օրգանիզմից հանել են թղթադրամները:
Հայտնի է, որ կնոջ ստամոքսից նորմալ վիճակում դուրս է հանվել ընդամենը 5.700 դոլար, մինչդեռ մյուս թղթադրամներն արդեն պիտանի չեն եղել օգտագործման համար:










