Աբովյան քաղաքի 3 բնակիչ հոսպիտալացվել է տոլմայից սուր սննդային թունավորմամբ

12:45 • 04.05.17

Մայիսի 2-ին, ժամը 2.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 3 շենքի բնակիչներ՝ 1983 թ. ծնված Նարինե Խ.-ն, 2008 թ. ծնված Դավիթ Ս.-ն և 2005 թ. ծնված Արման Ս.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը տոլմա ուտելու հետևանքով:  Կատարվում է հետաքննություն: