Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ եգիպտահայերը արյուն են հանձնել Կարմիր կիսալուսնի միությունում (լուսանկարներ)
Եգիպտոսի հայ համայնքի անդամները Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ որպես խորհրդանշական ակցիա արյուն են հանձնել Կարմիր կիսալուսնի միությունում:
Homenetmen Ararat Cairo Scouts տեղի հայկական կազմակերպության կողմից կազմակերպված ակցիայով հայերն իրենց շնորհակալությունն են հայտնել Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին, ովքեր Ցեղասպանությունից հետո մեծ թվով հայերի են ընդունել:
Ժամանակին Եգիպտահայերի քանակը հասնում էր շուրջ 25 հազարի, սակայն Արաբական գարնան հետևանքով արտագաղթ է սկսվել և այժմ ընդամենը 4 000 հայ է ապրում այնտեղ։ Հիմնականում մայրաքաղաք Կահիրեում և Ալեքսանդրիայում ապրող հայերն ունեն դպրոցներ, եկեղեցիներ, տարբեր ակումբներ և այլն։










