Ֆրանսիայում նախագահի թեկնածուների բանավեճին հաջորդող սոցհարցումների համաձայն՝ Մակրոնը բավական առաջ է Լը Պենից

04:19 • 04.05.17

Ֆրանսիայում ավարտվել են նախագահի թեկնածուների միջև դեբատները, որին մասնակցում էին «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը:


Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների 64%-ը հայտնել են Մակրոնին աջակցելու մտադրության մասին: Մինչդեռ 36%-ն իրենց աջակցությունն են հայտնել Լը Պենին, հաղորդում է ֆրանսիական Figaron-ն՝ համաձայն հրապարակված ամենաթարմ սոցհարցման:


Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, իսկ երկրորդը սպասվում է օրեր անց՝ մայիսի 7-ին: