Միևնույն է Ֆրանսիան կին է ղեկավարելու՝ անկախ նրանից դա ես կլինեմ, թե Անգելա Մերկելը. Մարին Լը Պեն
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը կարծիք է հայտնել երեկոյան հեռուստաբանավեճի ընթացքում, որ եթե ինքը չհաղթի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան կվերահսկվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից:
«Միևնույն է Ֆրանսիան կին է ղեկավարելու. լինեմ դա ես, թե Անգելա Մերկելը», - ասել է «Ազգային ճակատի» առաջնորդը՝ քննադատելով Էմանուել Մակրոնին ֆրանս-գերմանական դաշինքն ամրապնդելու իր մտադրության համար:
«Իրականությունն այն է, որ դուք արդեն այցելել եք տիկին Մերկելին և խնդրել նրա օրհնությունը, քանի որ դուք չեք պատրաստվում որևէ բան անել առանց նրա համաձայնության», - ասել է Լը Պենը, ընդգծելով, որ իր մրցակիցը շարժվում է միմիայն Եվրոպական միության շահերից ելնելով:
Մակրոնն իր հերթին հակադարձել է Լը Պենի խոսքերին՝ մասնավորապես նշելով, որ «բարեբախտաբար, Ֆրանսիան ունեցել է նման նախադեպեր և գեներալ դը Գոլին, օրինակ, հաջողվել է աշխատել կանցլեր Ադենաուերի հետ միասին՝ կառուցելով ներկայիս Եվրոպան»:










