Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետյանը

12:32 • 04.05.17

Վարդան Ղարպետյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում, հայտնում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ նա ընտրվել է Քաղաքային խորհրդի անցկացրած փակ քվեարկության արդյունքում:

Հայտնի է, որ քաղաքապետի պաշտոնին հավակնում էին նաև այլ հայազգիներ, մասնավորապես՝ Քաղաքային խորհրդի անդամներ Արդի Քասախյանն ու Րաֆֆի Մանուկյանը:

Աղբյուրը նշում է, որ հայազգի քաղաքական գործիչը 2015թ. ապրիլին ընտրվել է որպես Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ:

Նշվում է, որ նախքան այս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Փոլա Դիվայնը:

Հայտնի է, որ Ղարպետյանն ամուսնացած է և ունի 3 երեխա: