Իրանում ածխահանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի. Reuters

03:03 • 04.05.17

Իրանի հյուսիսում գտնվող ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ևս 30-ը վիրավոր են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել Գոլեստան նահանգի Ազադշահր քաղաքի մոտակայքում:

Իրանի իշխանությունները ենթադրում են, որ միջադեպը տեղի է ունեցել մեթանի բարձր կոնցենտրացիայի պատճառով: