Կադիրովը ֆուտբոլ խաղալիս վնասել է ոտքը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Տերեկ» արագ արձագանքման հատուկ ջոկատի թիմի հետ խաղի ժամանակ կոտրել է ոտքը, գրում է gazeta.ru-ն:
«Սիրելի ընկերներ, չորեքշաբթի երեկոյան մեզ հետ ցանկացավ ֆուտբոլ խաղալ «Տերեկ» արագ արձագանքման հատուկ ջոկատի թիմը: Նախկինում մենք հաճախ ենք հաղթել: Հնարավոր է՝ նրանց դա այդքան էլ դուր չի եկել: Այս անգամ նրանք բոլորովին նոր մարտավարություն էին ընտրել՝ հանկարծ վրա հասան և գցեցին: Կանգնեցի և, ինչպես ասում էր Անդրեյ Միրոնովը, գիպսի մեջ էի»,- գրել է քաղաքական գործիչն Instagram-ի իր էջում:
Նշվում է, որ դա Կադիրովի առաջին վնասվածքը չէ, որ նա ստացել է սպորտով զբաղվելու ժամանակ: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը բռնցքամարտի մարզումների ժամանակ կոտրել էր կողոսկրը։










