Ակրոբատները Կալուգայի եկեղեցում հնարք են ցուցադրել. նրանցով հետաքրքրվել է դատախազությունը (տեսանյութ)
ՌԴ դատախազությունը կուսումնասիրի տեսանյութը, որում ցուցադրվում են Կալուգայի մարզի Պերեմիշլսկի շրջանում գտնվող եկեղեցիներից մեկում տեղի ունեցած պարերն ու ակրոբատիկ հնարքները: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:
Տեսանյութը նկարահանվել է ապրիլի 22-ին: Դատախազությունում բացատրել են, որ այդ օրը եկեղեցում Սբ Զատկի տոնն էր նշվում:
«Դատախազությունը կուսումնասիրի եկեղեցում նկարահանված և սոցցանցերում հրապարակված տեսանյութը, և կհիմնավորի տեսանյութում պատկերված անձանց գործողությունները»,- նշել են դատախազությունում:










