Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենի ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահական մրցապայքարի մասնակից, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը Բրետան կատարած այցի ժամանակ ձվերով հարձակման զոհ է դարձել:
Ինչպես նշում է ria.ru-ն, համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են թեկնածուի թիկնապահները նրան փորձում պաշտպանել իր ուղղությամբ թռչող իրերից՝ ձեռքերի ափերով ծածկելով քաղաքական գործչի գլուխը:
Հայտնի է, որ ձվեր նետելուց զատ, Լը Պենի ընդդիմախոսները նրան ֆաշիստ են անվանել ու պահանջել, որ նա հեռանա:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լը Պենը պետք է Բրետանում մի շարք միջոցառումների մասնակցեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքների համաձայն՝ 2-րդ փուլում երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարը շարունակելու են Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը:










