Երևանյան բակում վրաերթի են ենթարկել 91-ամյա տղամարդու
12:57 • 04.05.17
Մայիսի 3-ին ժամը 18.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 91-ամյա տղամարդու։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը՝ տեղեկացնելով, որ կատարվում է քննություն:
Տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Placeholder










