Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը «քողարկել» է Անգելա Մերկելի մազերը (լուսանկար)
Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը երկիր և նրա հանդիպումը թագավոր Սալմանի հետ՝ խմբագրելով եթերն ու «ծածկելով» Մերկելի մազերը: Հետաքրքրական միջադեպին անդրադարձել է լրագրող Կևորկ Ալմասիանը՝ Twitter-ում հրապարակելով իր արած սքրինշոթը:
«Պետական սաուդյան հեռուստատեսությունը ծածկել է տիկին Մերկելի մազերը: Սա ինձ հիշեցնում է ճապոնական պոռնո ֆիլմեր», - գրել է Ալմասիանը լուսանկարի մեկնաբանությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիա ժամանելիս խախտել է «դրես կոդն» ու երկրի միապետ՝ թագավոր Սալմանի հետ հանդիպմանը հրաժարվել գլխաշորով ներկայանալ:
Սաուդյան Արաբիայում գործող կանոնների համաձայն՝ կանայք հասարակական վայրերում պետք է մարմինն ու մազերը ծածկող հագուստ կրեն, ինչպես նաև սահմանափակ լինեն իրենց շարժուձևի մեջ:

![]()













