Նեյմարն իսպանական դատարանի առաջ կկանգնի` խարդախության մեղադրանքով

23:08 • 04.05.17

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը և նրա ծնողները դատարանի առաջ կկանգնեն Իսպանիայում` խարդախության և կոռուպցիայի կասկածանքով:

Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, այս մասին հինգշաբթի որոշում է կայացրել Իսպանիայի Ազգային դատարանը: Դատարանը պահանջել է նաև, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և նրա նախորդ Սանդրո Ռոսելը և ներկայանան դատական լսումների` կապված 2013-ին Նեյմարի` բրազիլական «Սանտոսից» տեղափոխության ժամանակ խարդախության մասին գործի առթիվ:

Նրանց նկատմամբ «բիզնես կոռուպցիայի և խարդախության» մեղադրանք է ներկայացվել:

Երկու ակումբը` «Բարսելոնան» և «Սանտոսը» ևս պետք է դատարանի առաջ կանգնեն:

Դատական գործ է հարուցվել բրազիլական DIS ներդրումային ընկերության հայցի հիման վրա, որը պնդում է, որ երկու ակումբն ու Նեյմարի ընտանիքը թաքցրել են նրա տրանսֆերի իրական արժեքը: Ընկերությանն այն ժամանակ պատկանում էր Նեյմարի տրանսֆերի 40 տոկոսի իրավունքը: