Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել. ԱԻՆ

01:36 • 04.05.17

Մայիսի 3-ին, ժամը 22:29-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (միջին տարիքի կին) ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: