ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ռուսաստանին հակազդելուն ուղղված հանձնաժողովի ստեղծմանը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանին հակազդելուն ուղղված միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու առաջարկին:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ ծախսերը ներառվելու են ԱՄՆ բյուջեի նոր նախագծում:
«Իշխանության գործադիր ճյուղի կառուցվածքում ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է լինելու Ռուսաստանի Դաշնության կողմից գաղտնի ազդեցություն գործելուն ուղղված միջոցառումներին հակազդելը»,-նշվում է հանձնաժողովի բնութագրի մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ստեղծվելիք հանձնաժողովը պայքարելու է «Ռուսաստանի կողմից լրատվամիջոցներին մանիպուլիացիայի ենթարկելու, ապատեղեկատվություն տարածելու և մի շարք այլ գործողությունների դեմ»:
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է միջամտել ամերիկյան քաղաքականությանը:










