Ուղևորն ավիաընկերությունից 100 000 դոլար փոխհատուցում է պահանջել` գեր հարևանների պատճառով
Ավստրալիացին դատի է տվել American Airlines ավիաընկերությանն այն պատճառով, որ 14-ժամյա չվերթի ժամանակ ստիպված է եղել նստել երկու գեր ուղևորների միջև:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Մայքլ Էնթոնի Թեյլորը 100 000 դոլար փոխհատուցում պահանջում ամերիկյան ավիաընկերությունից: Սիդնեյից Լոս Անջելես թռչելիս 67-ամյա տղամարդը ստիպված է եղել անհարմար դիրքով նստել, երբեմն էլ` կանգնել, քանի որ նրա հարևանները չէին տեղավորվում իրենց նստատեղերում և խանգարում էին Թեյլորին:
Նշվում է, որ բորտուղեկցորդուհիները հրաժարվել են մեկ այլ տեղ նստեցնել ուղևորին, ինչի հետևանքով 67-ամյա տղամարդու մոտ սկոլիոզի բարդացում է տեղի ունեցել:










