Այս խորհրդարանը հաջորդներին կթողնի ձևավորված ավանդույթներ և մշակույթ. Կարեն Բեքարյան
ԱԺ Հանրապետական պատգամավոր Կարեն Բեքարյանը կարծում է, որ կառավարման նոր համակարգով էապես փոխվում է պատասխանատվության ձևաչափը, ձևը, բովանդակությունը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե խորհրդարանը լրիվ այլ լիազորություններ է ստանում:
«Փոփոխությունները կուսակցությունների կայացման համար մեծ նպաստ է բերում: Հետևաբար, ինչպես ցանկացած նոր սկիզբ, որը լինում է գաղափարի համար, այս խորհրդարանն էլ այդ սկիզբն ապահովողն է դառնում: Անցումը տեղի է ունենում, սակայն ամբողջ թափ կստանա հաջորդ տարի»,- ասաց նա:
Բեքարյանը նկատեց, որ կանցեն տարիներ և այս խորհրդարանի փորձը մյուս Օրենսդրի ներկայացուցիչների համար կթողնի արդեն իսկ ձևավորված մշակույթ, ավանդույթներ:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր խորհրդարանի անդամ 105 պատգամավորներին հանձնեց մանդատները:










