Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

10:38 • 05.05.17

 

 

Ապրիլի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 56/9 հասցեի դիմաց 1977 թ. ծնված Ներսես Գ.-ն «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Զառո Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 4-ին, ժամը 17.15-ին, Զառո Սիմոնյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: