Ռուսաստանը դադարեցրել է ավիացիայի գործողությունները Սիրիայում

20:32 • 05.05.17

Ռուսաստանի գլխավոր հրամատարությունից տեղեկացրել են, որ ավիացիայի կիրառումը դադարեցվել է այն շրջաններում, որոնք համապատասխանում են դեէսկալացիոն գոտիներին:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ՌԴ հրամանատարության հաղորդմամբ` ավիացիան գործողությունները դադարեցել են մայիսի 1-ից` նախօրեին կնքված հուշագրում նշված դեէսկալացիոն գոտիներում:

Հիշեցնենք, որ Սիրիայում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու մասին հուշագիրը կնքվել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև: Փաստաթղթի համաձայն` տվյալ գոտիների շուրջ անվտանգության գոտիներ կհաստատվեն, որոնցում անցակետեր և դիտորդական կենտրոններ կներառվեն: 

Ռուսական կողմը նաև հայտարարել էր, որ այդ գոտիները փակ կլինեն միջազգային կոալիցիայի թռիչքների համար: