Թուրքական դատարանը հրաժարվել է չեղարկել «Վիկիպեդիայի» արգելափակումը

23:41 • 05.05.17

Թուրքիայի Քրեական դատարանը մերժել է Wikimedia Foundation կազմակերպության բողոքարկումը և հրաժարվել է չեղարկել Wikipedia-ի արգելափակումը երկրում: Այս մասին հաղորդում է  Gazeta.ru-ն` վկայակոչելով թուրքական աղբյուրը:

Թուրքական պարբերականի տվյալներով` բողոքարկման մեջ նշվում էր, որ Wikipedia-ի արգելափակումը «խոչընդոտում է խոսքի ազատությանը»:

Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ «ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունենալու փոխարեն «Վիկիպեդիան» դարձել է Թուրքիայի պատկերը միջազգային ասպարեզում սևացնելուն ուղղված արշավի մի մասը»:  

Հիշեցնենք, որ «Վիկիպեդիան» երկրի տարածքում արգելափակվել է ապրիլի 29-ին:

 

 

Թուրքական դատարանը հրաժարվել է չեղարկել «Վիկիպեդիայի» արգելափակումը