Ավտովթար Երևանում. «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes G»-ն ու Mitsubishi-ն. shamshyan.com
Մայիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են Mercedes G մակնիշի 34 NT 789 համարանիշի և Mitsubishi colt մակնիշի 34 ZN 430 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:










