Սպանություն Գյումրիում. տներից մեկում տղամարդու դին հայտնաբերվել է կտրած-ծակած վերքերով

15:05 • 05.05.17

Tert.am-ի տեղեկություններով Գյումրիում սպանություն է տեղի ունեցել. բնակչի դին հայտնաբերվել է տներից մեկում:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ «Շտապօգնության» ծառայությունից ոստիկանությանը հայտնել են, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի առաջին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա։

«Նշված հասցեում հայտնաբերվել է 1940 թվականին ծնված Ս.Մ-ի դին»,-ասաց Ջանոյանը։

Նրա խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրող-ծակող վերքեր. «Ս.Մ.-ի դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել են կրտած-ծակած թափանցող վերքեր»։

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։