Հորդանանում սիրիացի փախստականների ճամբարում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Հորդանանում սիրիացի փախստականների ճամբարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով հորդանանյան ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող Ռուկբան ճամբարի շուկայում պայթել է ականապատ ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ, ճամբարում բնակվում է մոտ 80 հազար փախստական:
Ճամբարն առաջին անգամ չի դառնում ահաբեկիչների թիրախ: 2016 թվականի հունիսին այստեղ կրկին պայթել էր ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել էր վեց հորդանանցի սահմանապահ: Այդ հարձակումից հետո երկրի իշխանություններն ուժեղացրել են Սիրիայի հետ սահմանին հսկողությունը:










