Պետք է լավ հարաբերություններ պահպանել Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ից հետո. Մերկել

16:12 • 05.05.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ազնիվ և կառուցողական բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ Եվրոպական Միությունից դուրս գալու վերաբերյալ՝ լավ գործընկերային հարաբերությունները պահպանելու համար: Այս մասին նա ասել է Համբուրգում ելույթ ունենալու ժամանակ:


«Իհարկե, մենք ցանկանում ենք ապագայում Մեծ Բրիտանիան տեսնել լավ գործընկերոջ դերում: Brexit-ի վերաբերյալ կայանալիք բանակցությունները չափազանց բարդ և լարված կլինեն», - մեջբերում է Reuters-ը կանցլերի խոսքը:

«Ապագայում Մեծ Բրիտանիայի կետ կապերը շատ ավելի թույլ կլինեն, ահա թե ինչու կարևոր է պահպանել համագործակցությունը տնտեսական քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերում», - հավելել է Մերկելը: