Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)

11:54 • 05.05.17

Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել Լյուբանսկի փողոցի վրա գտնվող շենքերից մեկում: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:


ՌԴ ԱԻՆ-ի Մոսկվայի վարչությունը Twitter-ում հայտնել է, որ հրդեհի տարածքը հասել է մինչև 3 հազար քառակուսի մետրի:


«Հստակեցված տեղեկատվության համաձայն՝ հրդեհի տարածքը կազմում է մոտ 3000 ք/մ»,- ասված է հաղորդագրությունում:


Տուժածների մասին տվյալներ չկան: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները: