Մոսուլում դպրոցի շենքի հրթիռակոծության հետևանքով 81 հոգի է մահացել
Մոսուլի արևմուտքում գտնվող Էլ-Վելա դպրոցի շենքը հրթիռակոծության է ենթարկվել՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը՝ հղում տալով տեղի անվտանգության կառույցներին:
Հրթիռակոծության հետևանքով 81 հոգի է մահացել, ներառյալ 18 երեխա: Զոհվածները թաքնված են եղել դպրոցի շենքում իրաքցի ուժայինների և Իսլամական պետության միջև բախումներից խուսափելու համար: Առայժմ չի պարզվել, թե որ կողմն է հրթիռակոծել:










