Նիցցայի լողափի մոտ 250 կգ կշռող պայթուցիկ են հայտնաբերել
Ֆրանսիական Նիցցա հարավային քաղաքի Անգլիական հայտնի լողափից մոտ 50 մետր հեռավորության վրա 250 կգ կշռող հսկայական պայթուցիկ են գտել, հաղորդում է Nice Matin-ը:
Սարքը հայտնաբերել է ջրասուզորդը, ով հնագիտական հետազոտություններ էր անցկացնում Միջերկրական ծովում: Նրա խոսքով՝ պայթուցիկը գտնվել է 12 մետր խորության վրա:
Առայժմ սարքի կոնկրետ ծագումն անհայտ է, սակայն որոշ ենթադրություններ կան, որ խոսքը գնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած զինամթերքի մասին:










