Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից

12:30 • 05.05.17

ԱԻՆ փրկարար ծառայությունում երկարատև աշխատանքից հետո գեներալ-մայոր, ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից. «Երկարամյա աշխատանքից հետո սեփական դիմումի համաձայն ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է աշխատանքից և անցել է թոշակի»:

Նշենք, որ Նիկոլայ Գրիգորյանը 2010-2011 թթ. աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող։

2011 թվականին օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: