Գերմանիայում «Նիվա» են վաճառքի հանել` 25 000 եվրոյով
Գերմանական mobile.de պորտալում հայտարարություն է տեղադրվել Lada 4×4 պիկապի վաճառքի մասին, որի արժեքը գնահատվում է 25 000 եվրո:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մեքենայի ներկայիս սեփականատերն այն լուրջ փոփոխությունների է ենթարկել և փորձարկել երկարատև ուղևորության ժամանակ:
Ավտոմեքենան պատրաստվել է արտաճանապարհային մոդելների պահեստամասերի գերմանական խանութի պատվերով: «Նիվայի» թափքը ներկված է երկու գույնով: Մեքենան համալրվել է BF Goodrich արտաճանապարհային անիվներով:
Այն համալրվել է նաև դիմային լուսադիոդային օպտիկայով, հավելյալ լուսարձակներով, «արշավային» բեռնախցիկով:
Lada 4×4 Freestyle մոդելի ստեղծողը դրանով 7500 կմ է հաղթահարել` 14 օրում անցնելով Եվրամիությա 6 երկրի և Մարոկկոյի տարածքով: Ներկայում մեքենայի վազքը կազմում է 12 000 կմ:













