Թրամփը սեր է խոստովանել Ավստրալիային
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում հանդիպել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին, տեղեկացնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ հանդիպման ժամանակ Թրամփը սեր է խոստովանել Ավստրալիային:
«Մենք հրաշալի հարաբերություններ ունենք ու լավ լեզու ենք գտնում: Ես սիրում եմ Ավստրալիան»,-պատասխանել է ԱՄՆ նախագահը լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ վերջերս կայացած Թրամփ-Թերնբուլ հեռախոսազրույցը բավականին լարված ընթացք է ունեցել:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի և Ավստրալիայի վարչապետի հեռախոսային բանակցությունները չափազանց լարված մթնոլորտում են անցել:
«Մենք հրաշալի հեռախոսազրույց ենք ունեցել: Նկատի ունեմ, որ մենք երեխաներ չենք»,-Թրամփի խոսքերը հաստատել է Ավստրալիայի վարչապետը:










