Եվրահանձնաժողովի նախագահը գագաթնաժողովի է գնացել ոչ սթափ վիճակում. The Sun
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ժնևում անցկացվող վեհաժողովին ժամանել է ոչ սթափ վիճակում: Այդ մասին հայտնում է բրիտանական The Sun-ը՝ վկայակոչելով ժնևյան քաղաքական շրջանակներում իր աղբյուրներին:
Ժնևում վեհաժողովի ժամանակ քննարկվում էր Կիպրոսի քաղաքական և տնտեսական իրավիճակը:
Տաբլոիդի աղբյուրների տեղեկություններով՝ 62-ամյա Յունկերը քաղաքական հանդիպման ժամանակ տարօրինակ շարժումներ է արել, երբեմն բախվել է կողքով անցնող մարդկանց և տեղադրված կահույքին, առանց առիթի ժպտացել է, թեժ վիճել ծանոթ քաղաքական գործիչների հետ և չափազանց մտերիմ է պահել իրեն իր օգնականների հետ:
2015 թվականի մայիսին Յունկերի հետ նման սկանդալ էր տեղի ունեցել Լատվիայում մամուլի ասուլիսից առաջ: Տեսնելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ Եվրահանձնաժողովի նախագահը բարձր ասել էր «Բռնապետն է գալիս», իսկ այնուհետև թփթփացրել էր նրա այտին: Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյին նա ողջունել էր ռազմական ողջույնով, չնայած նա բանակի հետ ոչ մի կապ չունի: Յունկերը, բացի այդ, համբուրել էր հանդիպման հյուրերից մեկի ճաղատ գլուխը: Դրանից հետո Յունկերը պաշտոնական միջոցառման ժամանակ սկսել էր համեմատել հյուրերի փողկապների գույները և հանդիմանել էր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին առանց փողկապի ներկայանալու համար:










