ԱՄՆ-ն իր բյուջեից 560 մլն դոլար է տրամադրելու Ուկրաինային՝ որպես օգնություն

06:39 • 05.05.17

ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրը հաստատել է Ուկրաինային պետական բյուջեից $ 560 մլն-ի չափով օգնություն տրամադրելու նախագիծը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

«ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել տվյալ օրինագծին: Դրան աջակցել են 79 սենատորներ, իսկ 18-ը դեմ են քվեարկել»:

Սակայն բյուջեի նախագծի ուժի մեջ մտնելու համար դեռևս պահանջվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  ստորագրությունը: