Վենեսուելայում սպանել են ուսանողական շարժման առաջնորդին (լուսանկարներ)
Վենեսուելայում սպանվել է Անսոատեգի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը։
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, սպանված Խուան Բաուտիստա Լոպեսը եղել է համալսարանին կից կենտրոնի նախագահը, և մասնակցել է ուսանողական ժողովին, երբ նրան մոտեցել է անհայտ անձն ու մի քանի կրակոց արձակել։ Դրանից հետո հանցագործը փախուստի է դիմել, իսկ ևս 3 հոգի վիրավորվել են։
Կարակասում մայիսի 4-ին ուսանողները բողոքի ակցիա են արել նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ, իսկ ազգային բոլիվարիական գվարդիան արցունքաբեր գազ է կիրառել Վենեսուելայի կենտրոնական համալսարանի ուսանողների դեմ։
Վերջին տվյալներով, մեկ ամսվա ընթացքում Մադուրոյի կողմնակիցների և հակառակորդների բախումների ընթացքում ավելի քան երեք տասնյակ մարդ է մահացել:















