Հալեպի շրջանի բնակիչները վերադառնում են հայրենի գյուղեր
Սիրիական Հալեպ նահանգի իշխանությունները սկսել են «Ջիբրին» ճամբարից փախստականների վերադարձի գործողությունը դեպի նրանց հարազատ գյուղեր։ Այս գյուղերը վերջերս են ազատագրվել գրոհայիններից։ Այդ մասին լրագրողներին ասել է փոխնահանգապետ Համիդ Քենոն։
Նախատեսվում է 12.000 մարդու բնակեցնել Բաբիրի Ֆոքանի, Բաբիրի Թախթամի, Ռիբժին Աքրա, Թալ Թուտոն և Հերբետ Սլեպ գյուղերում, որոնք տեղակայված են Եփրատ գետի երկայնքով։
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը՝ շնորհիվ սիրիական բանակի և նրանց աջակցող ռուսական օդատիեզերական ուժերի դրանք հնարավոր է եղել ազատագրել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից։










