ՀԱՄԱՍ շարժումը նոր առաջնորդ է ընտրել

20:47 • 06.05.17

Պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումն Իսմայիլ Հանիային ընտրել է որպես իր նոր քաղաքական առաջնորդ: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով Գազայի հատվածում շարժման ներկայացուցչին:

Հանիան կփոխարինի շարժման առաջնորդ Խալեդ Մաշալին, որը հրաժարական է տվել լիազորությունների ժամկետի ավարտի հետ կապված:

54-ամյա Իսմայիլ Հանիան ծնունդով Գազայի հատվածից է: Նախկինում նա զբաղեցրել է Պաղեստինի վարչապետի պաշտոնը, երբ շարժումը հաղթել էր 2006-ի ընտրություններում: Այն ժամանակ նրա կազմավորած նոր կառավարությունում միայն ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներ էին ընդգրկվել:

Այժմ շարժումը ղեկավարում է Գազայի հատվածի զինված թևը: