Մոսկվայում 40-հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 22 մարդ (տեսանյութ)

13:52 • 06.05.17

Մոսկվայի հարավ-արևմուտքում 40 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 22 մարդ, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության իր աղբյուրին:

«Հիվանդանոց է տեղափոխվել 10 հոգի, որոնց թվում՝ 2 երեխա: Եվս 12 հոգու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն ամբուլատոր պայմաններում», - մանրամասնել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր Պրոֆսոյուզնայա փողոցի վրա գտնվող շենքից 155 հոգու տարհանման մասին:

Հայտնի է, որ հրդեհը տարածվել է բնակելի շենքի էլեկտրական մալուխների միջոցով: Հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցներին արդեն հաջողվել է մարել այն:

Картинки по запросу при пожаре в высотке на юго-западе Москвы пострадали 22 человека