Խոստումը. ինչպես լոսանջելեսցի բժիշկը Հայոց ցեղասպանության պատմությունը հասցրեց Հոլիվուդ. CBC Radio
Կանադական CBC Radio կայքը ծավալուն հոդված է հրապարակել Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմի մասին` ընդգծելով պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի կատարած աշխատանքը:
«Իրականում մասնագիտությամբ Էսրայելյանը բժիշկ է և Կալիֆոռնիայի համալսարանի բժշկության դպրոցի ֆակուլտետի անդամ է հանդիսանում: Սակայն նրա նախնիները ևս 1915-ին սկսված և 1.5 մլն մարդու մահվան պատճառ դարձած Հայոց ցեղասպանությունից փրկվածներից են եղել: Ահա այդ է պատճառը, որ երբ երջանկահիշատակ գործարար Քըրք Քըրքորյանից առաջարկ ստացավ ղեկավարելու ֆիլմի ստեղծման աշխատանքները, նա անմիջապես համաձայնեց», - գրում է ռադիոկայքը:
Ինչպես ընդգծում է հոդվածագիրը, «արդյունքում իրականություն դարձավ «Խոստումը» ֆիլմը` ամերիկացի Օսկար Այզեքի, կանադուհի Շառլոտ Լը Բոնի և բրիտանացի Քրիստիան Բեյլի գլխավոր դերակատարությամբ, մի ֆիլմ, որը ցնցեց քննադատներին»:
«Ինձ համար կարևորագույն աշխատանքը արդարություն հաստատելն էր պատմության նկատմամբ, ինչպես նաև ոգևորել մարդկանց», - աղբյուրը մեջբերում է Էսրայելյանի խոսքը:
Ֆիլմի հաջողության գրավականներից մեկն էլ, հոդվածագրի կարծիքով, օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջին ներգրավել էր:










