Չեխ ավտոմրցարշավորդը հրաշքով փրկվել է անդունդը գլորվելուց (տեսանյութ)

14:07 • 06.05.17
Չեխ ավտոմրցարշավորդ Թոմաշ Կասպերժիկը Կանարյան կղզիներում անցկացվող առաջնության ժամանակ հրաշքով փրկվել է ժայռից ընկնելուց:

Ինչպես հայտնում է Mashable պորտալը, համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է Թոմաշը «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայով առաջանում լեռնային ճանապարհով` զարգացնելով մեծ արագություն։ Սակայն չկարողանալով կատարել կտրուկ շրջադարձ` խրվում է ցանկապատի մեջ, ինչն էլ փրկում է վարորդին դեպի անդունդը գահավիժելուց:

Կասպերժիկն ու շտուրմանը լուրջ վնասվածքներ չեն ստացել: Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ավտոմրցարշավորդը նշել է, որ ցավոք, ավտովթարը տեղի ունեցավ հենց առաջնության առաջին փուլում, և խոստացել է կիսվել մանրամասներով ավելի ուշ: