Վենետիկի իշխանությունները պայքար են սկսել բնակիչների սիրելի ուտելիքը դարձած շաուրմայի դեմ

04:28 • 06.05.17

Վենետիկի իշխանություններն արգելել են քաղաքում շաուրմա վաճառող սննդի նոր կետեր բացել, իսկ հներում էլ խիստ սահմանափակումներ են մտցրել:


Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այդ միջոցով իշխանությունները փորձում են պահպանել քաղաքի մշակութային ժառանգությունը:


Ամեն տարի Վենետիկը միլիոնավոր զբոսաշրջիկների է ընդունում: Դա մեծ ազդեցություն է ունենում քաղաքի վրա, ինչի պատճառով էլ իշխանությունները ստիպված են կանխարգելիչ միջոցներ կիրառել քաղաքի յուրահատկությունն ու եզակիությունը պահպանելու համար: