Լավրովն Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերը տապալված է անվանել

06:33 • 08.05.17

ՆԱՏՕ-ն փորձում է երկխոսության մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայի հարցով դրա բոլոր ծրագրերը տապալվեցին: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Interfax-ի փոխանցմամբ:

«ՆԱՏՕ-ում նեղսրտել են, որ Ուկրաինան իրենց ազդեցության գոտի մտցնելու և անգամ դաշինք ներառելու ծրագիրը ձախողվել է»,- նշել է Լավրովը: Նրա խոսքով՝ այդ պատճառով ՆԱՏՕ-ի անդամները «սառեցրել են ամեն ինչ, ինչ իրենց միավորում էր՝ ի դեմս հակաահաբեկչական պայքարի»:

ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ոեև միայն կխոսի «իրավահավասարության և հետաքրքրությունների փոխադարձ հարգանքի հիման վրա»: