Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված է եղել բացատրություն տալ Յուրի Լուժկովի այցի համար

13:19 • 09.05.17

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այցը Վրաստան աժիոտաժ և վրաց սահմանապահներին ուղղված հարցեր է առաջացրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նախկին քաղաքապետը ժամանել է Վրաստան կնոջ՝ Ելենա Բատուրինայի և Մոսկվայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով վարչության նախկին ղեկավար Լեոնիդ Բոչինի հետ:


Լուժկովի խոսքով՝ նա ժամանել է որպես զբոսաշրջիկ:


Վրաստանում Լուժկովի գտնվելու մասին տեղեկատվությունն առաջացրել է հասարակության զայրույթը, որը կասկածել է Մոսկվայի նախկին քաղաքապետին Աբխազիա այցերի ժամանակ օկուպացված տարածքների մասին օրենքի խախտման համար:


Համացանցում արդեն հրապարակվել է առցանց խնդրագիր, որում նշվում է, որ Լուժկովը, որը բազմիցս նկատվել է վրացական օրենսդրությունը խախտելիս, Վրաստանում է, և դա հիմք է վրացական իշխանությունների գործողությունների համար:


Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին բացատրել է լրագրողներին, որ Լուժկովը երկիր է մտել օրինական կերպով, նրա փաստաթղթերում տվյալներ չեն եղել վրացական օրենքի խախտման մասին:


«Սահմանապահը չի ունեցել օրինական պատճառ որևէ այլ որոշում կայացնելու համար»,- ընդգծել է նա:


Պաշտոնյայի խոսքով՝ համապատասխան ծառայություններն ուսումնասիրում են իրավիճակը: