Wikipedia-ն կբողոքարկի Թուրքիայի տարածքում արգելափակման որոշումը սահմանադրական դատարանում

18:54 • 09.05.17

Wikipedia առցանց հանրագիտարանի ղեկավաությունը կբողոքարկի Թուրքիայում կայքի արգելափակման որոշումը երկրի սահմանադրական դատարանում:

Այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:

Թուրքիայում Wikipedia առցանց հանրագիտարանի արգելափակման պատճառ է դարձել կայքում հրապարակված երկու հոդված` «Սիրիայի քաղաքացիական պատերազմում օտար միջամտություն» և «Պետության կողմից աջակցություն ստացող ահաբեկչություն» վերնագրով անդրադարձները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում կայքի արգելափակմանը։

Ուեյլսը Twitter-ի իր պաշտոնական էջում նշել էր, որ իրենք պատրաստ են աջակցել թուրք ժողովրդին` տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքի համար մղվող պայքարում:

«Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում», - գրել է Wikipedia-ի հիմնադիրը: