Հայտնի է Հարավային Կորեայի նոր նախագահի անունը

05:49 • 10.05.17

Մուն Չժե Ինը պաշտոնապես դարձել է Հարավային Կորեայի նոր նախագահ՝ ստանալով ձայների 41.08 տոկոսը նախօրեին կայացած նախագահական ընտրություններին, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

ԿԸՀ կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ 64-ամյա Մուն Չժե Ինի օգտին, ով ներկայացնում է Հարավային Կորեայի Ժողովրդավարական կուսակցությունը, քվեարկել են 13,4 միլիոն ընտրողներ:


Իսկ ահա Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Հոն Չժուն Փհեն ստացել է 24.03% ձայն, իսկ Ազգային կուսակցության թեկնածու Ան Չխոլ Սուն՝ 21,41% ձայն:


Мун Чжэ Ин